ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ իր հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ Պուսանում կհանգեցնի «հավերժական խաղաղության»։ «Իմ հանդիպումը «Մեծ քսանյակում» Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ կարևոր էր մեր երկու երկրների համար։ Այդ հանդիպումը կհանգեցնի հավերժական խաղաղության և հաջողության։ Աստված օրհնի Չինաստանն ու ԱՄՆ-ը»,- գրել է նա Truth Social սոցցանցում։               
 

«Գազպրոմը» պատրաստ է «Թուրքական հոսքով» տարեկան 47 մլրդ խորանարդ գազ մատակարարել

«Գազպրոմը» պատրաստ է «Թուրքական հոսքով» տարեկան 47 մլրդ խորանարդ գազ մատակարարել
09.02.2015 | 11:11

«Գազպրոմը» պատրաստ է «Թուրքական հոսքով» տարեկան 47 մլրդ խորանարդ գազ մատակարարել Եվրոպա և առաջին խողովակաշարի կառուցումն ավարտել 2016-ի դեկտեմբերին՝ ասել է «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը` Թուրքիա կատարած այցի ավարտին: «Գազատարի նախագծման ժամանակ կհաշվարկվի Ստամբուլի շրջանում բնական գազի պահանջարկը, որով պայմանավորված կհաշվարկվի գազի ծավալը, որը կմատակարարվի Թուրքիայի և Հունաստանի սահմանին, այն է` 47 մլրդ խորանարդ: Ռուսաստանից Թուրքիա գնացող ծովային գազատարի հզորությունը կկազմի 63 մլրդ խորանարդ մետր տարեկան, իսկ առաջին խողովակաշարի կառուցման ավարտը նախանշված է 2016-ի դեկտեմբերին», - հաղորդում է «Գազպրոմը»: Ալեքսեյ Միլլերը հանդիպել է Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Թաներ Յըլդըզի հետ: Կողմերը քննարկել են Սև ծովի միջով գազատարի կառուցման նախագծի իրականացման ընթացքը:

Դիտվել է՝ 2734

Մեկնաբանություններ